Երեխային գետը նետած կնոջ նախկին ամուսինը նոր մանրամասներ է պատմում

Այսօր առավոտյան ոստիկանության կողմից ներկայացված նոր մանրամասները երկու տարեկան երեխայի ցավալի ու սահմռկեցուցիչ դեպքի մասին պարզապես ցնցել են բոլորին։ Ոստկանության հանրայնացրած տեղեկության համաձայն մայրը խոստովանել է, որ աղջիկը Դեբեդն է ընկել ոչ թե պատահականության արդյունքում, այլ իր մեղքով։

Նա չի թաքցրել, որ ինքն է երեխային գցել։ Մինչ կինը ոստիկանական բաժանմունքով է գտնվում, լրատվամիջոցների հետ զրուցել է կնոջ նախկին ամուսինը։ Պարզվում է՝ կինը նախկին ամուսնու բաժանվել է, իսկ հետո այլ մեկի հետ է ամուսնացել՝ երեխային տանելով իր հետ։

Երեխայի հայրը՝ Բարսեղյան Արթուրը, պատմում է, որ տարիներ առաջ նա իր նախկին կնոջ՝ Սիլվայի հետ Ռուսաստանում է ապրել։ Կինը երեխաներին թողել է տանը, վառարանը վառված է թողել ու փակել դուռը երեխաների վրա։

Արդյունքում նրա երկու երեխաները մահացել են։ Ըստ Արթուրի՝ ռուսական ոստիկանության հաշվեկռում Սիլվան գրանցված է որպես պայմանական ազատության մեջ գտնվող անձ։ Արթուրը որոշել է, որ Սիլվային այլևս մոտ չի թողնելու իր երեխային։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: