«Քաղցած սպասում էին» հաղորդաշարը հյուրընկալել է Կարեն Ասլանյանի տանը

Դավիթը և Սուրենը միասին հերթական սպասված այցն են իրականացրել՝ այս անգամ հյուրընկալելով սիրված արտիստ Կարեն Ասլանյանի տանը։ Կարենը հյուրերին դիմավորում է բարձր տրամադրությամբ։ Նա նախ հայտնում է, որ պատրաստելու հարցում իրեն օգնելու են Արփինեն և Ռուզանը։

Երբ հաղորդավարն ասում է, թե բոլորը գիտեն, որ Կարեն ամուսնացած չէ, Կարենը միանգամից հաստատել է այդ իրողությունը՝ շեշտելով, որ այո, իսկապես ինքն ամուսնացած չէ, իսկ իրեն օգնողներից մեկը եղբոր կինն է, մյուսը՝ քեռու աղջիկը։

Կարենը խոստովանում է, որ ինքն անձամբ որևէ ճաշատեսակ պատրաստելու կարողություն չունի։ Նա նույնիսկ փորձ չունի։ Պատրաստելուց առաջ Կարենը պատմում է, որ ինքն իսկզբանե ֆուտբոլիստ է եղել և նպատակ է ունեցել դառնալ բժիշկ, սակայն նախասիրությունները նրան թատրոն են տարել։

Իսկ թե ինչ հետաքրքիր իրադարձություններով ու միջադեպերով է ընթանում Կարենի տանն ընթացող նկարահանումները, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: