Հայտնի ու սիրված երգչին կաթվածով հիվանդանոց են տեղափոխել․ մանրամասներ

Հանրահայտ ու ինքնատիպ երգիչներից Ֆորշը, պարզվում է, արդեն մի քանի օր է, ինչ հիվանդանոցային պայմաններում գտնվում է բժշկական հսկողության ներքո։ Նա վերջին շրջանում սրտի անբավարարվածություն ուներ։

Չնայած որ բժիշկները Ֆորշին նախապես զգուշացրել են, որ նա պետք է սահմանափակի իր շարժն ու ակտիվությունը, սակայն երգիչը չի անսացել այդ հորդորներին։ Նա նույնիսկ ապրիլքսանչորսյան առիթով ոտքով բարձրացել է Ծիծեռնակաբերդի բարձունքը, ինչից հետո էլ առաջացել են բարդություններ։

Երգչին հիվանդանոց են փոխադրել կաթվածով։ Այժմ չնայած Ֆորշի վիճակը որոշակի կայունության է հասել, սակայն բժիշկները խստորեն սահմանափակել են երգչի ակտիվությունը՝ խորհուրդ տալով հանգիստ կյանք։

Դեռ ամիսներ առաջ պլանավորվել էր, որ հենց այսօր տեղի է ունենալու երգչի համերգը երևանյան ակումբներից մեկում, սակայն նա այդ համերգին չի ներկայանալու։ Հայտնի է, որ երգիչը շատ է ցանկացել ներկայանալ, բայց բժիշկները խստիվ արգելել են։ Նշենք, որ Ֆորշը հիսունչորս տարեկան է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: