Ցավալի․ երիտասարդ տարիքում մահացել է հայտնի դերասանը․ մանրամասներ

Հայտնի է՝ 51 տարեկանում մահացել է ռուս թատրոնի և կինոյի հանրահայտ արտիստ Սերգեյ Կարյակինը։ Արտիստի վաղաժամ մահվան մասին տխուր տեղեկությունը իր հարթակում հայտնել է նրա գործընկերուհին՝ արտիստուհի Ելենա Քսենոֆոնտովան։

Մահվան պատճառը քաղցկեղն է եղել։ Դերասանի մոտ լեզվի քաղցկեղ են ախտորոշել, ընդ որում, արդեն խորացված՝ չորրորդ փուլում։

Կարյակինը ծնվել է 1972 թվականին Տոմսկում։ Դպրոցից հետո ընդունվել է մշակութային կրթության դպրոցի ռեժիսուրայի բաժինը, սակայն ուսումը չավարտելով տեղափոխվել է Մոսկվա։

1997 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի դպրոցի դերասանական բաժինը (Ավանգարդ Լեոնտևի կուրս)։ Տարիների ընթացքում նա ծառայել է Մոսկվայի նոր դրամատիկական թատրոնում, Մոսկվայի Գոգոլի թատրոնում և Ամադեուս թատրոնում։

Հանրաճանաչ ռուս արտիստը, որը հեռուստադիտողին ծանոթ էր «Խեղճ Նաստյա», «Առաջին օղակում», «Սրիֆերը» և շատ ուրիշներ սերիալներից, երկար ժամանակ թաքցնում էր հիվանդությունը: Նրա հիվանդության մասին երկրպագուներն իմացել են միայն երկու շաբաթ առաջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!