«Ուսուցչուհու սերը կարող է փոխել երեխայի կյանքի որակը ու նաև ինչ-որ չափով՝ ճակատագիրը»

Նարիեն Բաղդասարյանը մեջբերել է իր «Լույս ճանապարհին» գրքից հետևյալ կարևոր հատվածը․ «Կարող է լավ բժիշկ լինես, բայց մարդուն uպանես մի խոսքով, կարող է բժիշկ չլինես ու մարդուն փրկես, մի խոսքով։ Ես կրթության ու մանկավարժության մասին հաճախ եմ գրում, դա մեր կյանքի ամենակարեւոր թեմաներից մեկն է, որն անտեսվում է։

Մանկավարժից շատ բան է կախված, նա կարող է եւ կործանել երեխային եւ փրկել։ Առանց սրտում սեր ու կարեկցանք ունենալու մանկավարժ լինել հնարավոր չէ։ Երեխային մի դատեք նրա գնահատականներով, վատ գնահատական ստացող երեխային մի որակեք որպես ծույլիկ։ Ես հիշում եմ կոմունիստական ժամանակաշրջանը, հիշում ե՞ ք որակում պիտակավորումները՝ ծույլիկ, հարվածային, գերազանցիկ, ու հենց այդ ամենածույլը, որին չեն սիրում «մանկավարժները» կարող է դառնալ ամենան։ Իսկ նույն գերազանցիկը կարող է լինել արտակարգ մասնագետ, բայց վատ մարդ։ Հակառակն էլ կարող է լինել, դա էական չէ։

Գնահատականով դատել երեխայի էությունը շատ սխալ է, դա հակամանկավարժական երեւույթ է։ Բոլոր երեխաները պիտի սիրված զգան իրենց։ Ուսուցչուհու սերը կարող է փոխել երեխայի կյանքի որակը ու նաև ինչ-որ չափով՝ ճակատագիրը։

Բերեմ օրինակներ ուսուցիչների բառապաշարից՝ դեբիլ, հիմար, տգետ, անհասկացող, տհաս, վեր ընԳի տեղդ, նաեւ խփել երեխայի գլխին, քաշել ականջները, խփել նրան տետրով կամ գրքով, մարդկային հոգու վայրենությունը սարսափելի երեւույթ է։ Պատկերացրեք երեխան վատ է սովորում, չի ձգում, ու մի հատ էլ վատ բառեր, նաեւ ծեծ՝ օգնության փոխարեն։

Եւ ով է ասել, որ երեխան պետք է բոլոր առարկաներից փայլուն գնահատականներ ստանա։ Այ հենց այդ պահանջն է պատճառը, որ հետո չենք ունենում փայլուն մասնագետներ, պիտի երեխային տանել իր ուղղությամբ շատ վաղ տարիքից։ Գուցե մարդը լավ մաթեմատիկա կամ ֆիզիկա չգիտի, բայց դառնա աշխարհահռչակ նկարիչ։

Դպրոցներում կա մի բաց կետ, գրեթե բոլոր դպրոցներում է դա՝ չկա շփում արվեստի հետ, երեխաներին ավելի հաճախ տանում են կաֆե կամ կինո, բայց ոչ պատկերասրահ, անտառ, ծաղկի ու ծառի հետ շփվելու հնարավորություն չունեն երեխաները նրանց հոգին այդպես է զարգանալու, քաղաքից դուրսն էլ քեֆն է միայն՝ խորովածի գաղափարը, բայց ոչ ծառին գրկելու գաղափարը, մեծերի մոտ էլ է այդպես, եթե քաղաքից դուրս, ապա նպատակը ուտելն է ու բնության մեջ աղբ թափելը, բայց ոչ աչքերը փակ գետի ձայնը լսելը, բայց ոչ ծառի տերեւով հիանալը, բայց ոչ մայր հողի ուժը մարմնով զգալը։

Առաջարկում եմ բոլոր կրթօջախներին ուշադրություն դարձնել այդ կետին, օգնեք երեխաներին Մարդ մեծանալ, բարությունը նրանք ուսուցչուհուց պիտի ստանան, «գժված» ուսուցչուհին օրինակ է երեխայի համար, եթե պիտի «գժվես» ու երեխային որակես տհաս, ինչու ես եկել դպրոց, ինչու ես ընտրել այդ մասնագիտությունը։ Ասում են ներվերս չի հերիքում։ Դպրոցում պետք է աշխատեն նրանք, ում ներվերը հերիքում է, ու ասեմ ավելին, հերիքում է նրա ներվերը, ով կիրթ է հոգով, թե չէ այնքան հիստերիկ ու գժված գիտնականներ կան»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!