Աննա Հակոբյանը իր մասնակցած հարսանիքից տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը քիչ առաջ մի հուզիչ տեսանյութ հրապարակեց իր հարթակում, որտեղ պարում է մի փոքրիկ, մանկահասակ, չքնաղ աղջնակ։ Աղջնակը երկարածամ գեղեցկուհի է, ով նազանքով պարում է հայկական գեղեցիկ երգերից մեկի հնչյունների ներքո։

Աննա Հակոբյանը այսօր իր մասնակցությունն է բերել մեր անմահացած հերոսներից մեկի՝ ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյանի եղբոր՝ պատերազմի մասնակից, ոստիկանության զորքերի նախկին ծառայող Նարեկ Աղաջանյանի հարսանեկան արարողությանը։

Այն տեղի է ունենում Փարաքարի ռեստորանային համալիրներից մեկում։ Հոլովակում երևում է, թե ինչպես են հարսն ու փեսան մոտենում աղջնակին՝ շնորհակալություն հայտնելով պարի համար։

Հայտնի է, որ պատերազմի ավարտից հետո Աննա Հակոբյանը շատ սերտ կապ է պահում մեր անմահացած հերոսների ընտանիքի անդամների հետ՝ նրանց աջարկցելով հոգեբանորեն ու ֆիզիկապես։ Նա փորձում է ուժ տալ նրանց և կյանքի կոչել վերստին։

Շատերն էլ իրենց հերթին փոխադարձում են Աննա Հակոբյանի ցուցաբերած ջերմությանը։ Աննա Հակոբյանի տեղադրած տեսանյութը այսօրվա իր մասնակցած հարսանեկան գեղեցիկ արարողությունից կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!