Արտառոց, բայց երջանիկ ելքով պատահար է գրանցվել նախօրեին Ալավերդիի մոտակայքում։ Քաղաքի փրկարարական ծառայության հայտնել է, որ մոտակա Դեբեդ գետը պատահաբար մի աղջնակ է ընկել։ Երեխան երկու տարեկան է։
Փրկարարական մեծ ջոկատ է անմիջապես ուղարկվել նախանշված վայրը։ Մոտ երեսուն փրկարարական ջոկատի ներկայացուցիչներ սկսել են որոնել երեխային, սակայն մինչ փրկարարաները կգտնեին նրան, տեղի է ունեցել անհավատալին։
Իր աշխատանքային գործունեության ժամանակ գետի մոտակայքում աշխատող քաղաքացիներից մեկը՝ Ժիրայր Պողոսյանը, պատահաբար նկատել է, որ գետի մեջ առկա ծառերին մի երեխա է եկել ու դեմ առել։ Նա ցախ հավաքելիս է եղել։ Թողնելով անելիքները՝ Ժիրայրն անմիջապես նետվել է գետը՝ անտեսելով վտանգը։
Ժիրայրը, որ երեսուներկու տարեկան է, կարողացել է երեխային հանել գետից։ Նա հետո շատ արագ երեխային անձամբ հասցրել է Ալավերդիի մոտական հիվանդանոցը։ Գործողությունների արագության շնորհիվ բժիշկներն էլ կարողացել են փրկել երեխայի կյանքը։