Տիգրան Ասատրյանը հատուկ ուղերձով դիմել է իր հետևորդներին․ ահա թե ինչ առիթով

Հանրահայտ երգիչ Տիգրան Ասատրյանը նշել է ծննդյան քառասունյոթ տարին։ 2006 թվականից ի վեր իր ծննդյան օրը Տիգրանը նշում է հատուկ կարգով։ Նա առաջին հերթին այցելում է իր երկվորյակ եղբոր՝ Սեդրակ Ասատրյանի շիրիմին։

Տիգրանն ու վաղամեռիկ Սեդրակը մինչ 2006 թվականը միշտ միասին են նշել իրենց տարեդարձերը, սակայն արդեն տասնվեց տարի է, ինչ Տիգրանը մենակ է նշում իր համար կարևոր այդ օրը։

Եղբոր գեղեզմանին այցելելուց հետո նա ընտանիքի անդամների հետ միասն նշել է իր տարեդարձը։ Երգիչը երեկոյան տեսաուղերձ է տեղադրել իր հարթակում՝ շնորհակալություն հայտնելով այն բոլոր մարդկանց, որոնք իրեն հատուկ շնորհավորել են։

Տիգրան Ասատրյանի տեղադրած կադրերից երևում է, որ նրա ծնդնյան օրվա առիթով կազմակերպվել է շատ շքեղ երեկո՝ շքեղ ծննդյան տորթով, որը զարդարված է եղել երաժշտական մոտիվներով։ Տիգրանն ու կինը հագել են նույն երանգի ու ոճի հագուստ։ Տիգրանի տեղադրած տեսաուղերձը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: