«Շատ ենք կարոտելու մեր հրաշք ընկերոջը` բարի ու բացառիկ այս տեսակ կամեցող մարդուն: Աստված հոգին լուսավորի․․․»

Երեկ ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է լավ մարդ ու տաղանդավոր երաժիշտ Գևորգ Մովսիսյանը։ Գևորգի անժամանակ մահվան մասին նրա գործընկերներից մեկը՝ Արա Գևորգյանը ցավով գրել է․

«Շատ ենք կարոտելու մեր հրաշք ընկերոջը` բարի ու բացառիկ այս տեսակ կամեցող մարդուն: Աստված հոգին լուսավորի մեր Գևորգի»: Նա նաև տեղադրել է Գևորգի լուսանկարներից մեկը։

Նշենք, որ Գևորգն իր նվագով հանդես է եկել Ռուբեն Հախվերդյանի վերջին՝ «Աշնանային էլեգիա» տեսահոլովակում։ Հայկ Սարգսյանը Գևորգ Մովսիսյանի անժամանակ մահվան առիթով գրել է․

«Իմ ավագ ընկեր, մարդ՝ թաքուն ընկեր, ում հետ միշտ հեշտ էր ու դժվար: Հետը թաքուն, բայց պարզ կարայիր քննարկեիր ամեն հարց, ով և համաձայն էր, բայց նաև խստապահանջ, ով որ միշտ կողքիդ էր անկախ հեռավորությունից ու ստեղծված իրավիճակից իր խորհուրդով, նախատինքով:

Գժվելու պոզիտիվ ու կյանք կար մեջը։ Ստեղծագործ ու պայքարող տեսակ։ Անկախ նրանից, որ իմ ծնողի ընկերն էիր, ոչ ոք, բացի մեզանից չգիտի, թե ինչ տեսակ ընկեր ես եղել ինձ համար: Իմ ավագ ընկեր հոգիդ լուսավոր լինի»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: