«Ես այնքան հպարտ եմ, որ․․․»․ Քիմ Քարդաշյանը ցեղաuպանության մասին հրապարակում է արել

Արդեն մի քանի օր շարունակ հայ հասարակությունը աշխարհի տարբեր եզրերին վկայակոչում է հայոց մեծ ողբերգության անմեղ զոհերի հիշատակը։

Իր հարթաակում այս մասին հրապարակում է արել նաև ամերիկյան հանրահայտ հեռուստաաստղ ու մոդել Քիմ Քարդաշյանը։

Քիմը շատ հաճախ է անդրադառնում իր արմատներին, սրտացավորեն արձագանքում է հայկական բոլոր կարևոր թեմաներին՝ փորձելով իր հնարավորությունների և կարողությունների սահմանում աջակցել հայրենակիցներին։

Քիմն իր հարթակում տեղադրել է տարիներ առաջ Հայաստան կատարած այցելությունից լուսանկարներ, որոնցում ինքն ու քույրն են իրենց երեխաների հետ։

Նկարներով Քիմն առաջարկել է բոլորին մի պահ կանգ առնել և հիշել ու հարգել 107 տարի առաջ տեղի ունեցած ցեղաuպանության զոհերի հիշատակը։

Քիմը նաև իր հպարտությունն է հայտնել այն առիթով, որ երկիրը, որում ապրում է ինքը՝ Ամերիկան, նույնպես այն երկրներից մեկն է, որը ճանաչել է հայոց ցեղաuպանությունը։ Նա իր հրապարակումը եզրափակել է «Երբեք չենք մոռանա» հեշթեգով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: