Աննա Հակոբյանը կադրեր է հրապարակել համերգից, որին մասնակցել է նաև ինքը․ տեսանյութ

Նախօրեին Կարեն Դեմիրճյանի անունը կրող մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հանրահայտ երգիչ Գարուի սպասված համերգը, որին ներկա են գտնվել շատերը, չնայած որ տոմսերի գները բավականին թանկարժեք են եղել։

Համերգին իր երկու դուստրերի հետ ներկա է եղել նաև Աննա Հակոբյանը։ Նա կադրեր է հրապարակել համերգից։ Կադրերից երկուսում Աննա Հակոբյանն է երևում իր աղջիկներից մեկի՝ Շուշանի և մեկ այլ սևազգեստ տիկնոջ հետ։

Աննա Հակոբյանի հրապարակած մյուս նյութը փոքրիկ տեսանյութ է համերգի ընթացքից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գարուն երգում հանրահայտ «Շանզե Լիզե» երգը։ Այդ տեսանյութը կցված է սույն հոդվածի վերջում։

Նշենք, որ Գարուն Հայաստան գալուց հետո փոքրիկ հարցազրույց է տվել՝ արտահայտելով իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ՝ միաժամանակ չմոռանալով ասել, որ ինքը հայկական ծագում չունի, ինչպես այդ մասին գրված է իր մասին Վիքիպեդիայի հայկական տիրույթի հոդվածում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: