Ահա թե ով է հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանի աղջիկը․ ուշագրավ մանրամասներ

Տաղանդավոր երաժիշտ ու դուդուկահար Կամո Սեյրանյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Կամոն հրաշալի ձայնով ու նրբագեղ արտաքինով աղջիկ ունի, որի անունը Սոնա է։ Սոնան հայրիկից ժառանգել է երաժշտական փայլուն ընդունակություններ։

Պարզվում է՝ Սոնան ունի հրաշալի ձայնային տվյալներ։ Նա փոքր տարիքում առանձնապես չի երգել, ուստի չեն երևացել նրա ձայնային տվյալները։ Ավելի հասուն տարիքում Սոնան ապշեցրել ու հիացրել է իր ծնողներին ու հարազատներին՝ երգելով գեղեցիկ ու հզոր ձայնով։

Հայրը՝ Կամո Սեյրանյանը, հպարտությամբ նշում է, որ դուստրն առանձնապես երաժշտական կրթություն դպրոցական տարիներին չի ստացել, սակայն դպրոցն ավարտելուց անմիջապես հետո կարողացել է ընդունվել Կոնսերվատորիա։

Այժմ Սոնան հաճախ է երգում սոցհարթակի իր հետևորդների համար։ Նա հաճախ է կատարում Հայկոյի երգերը։ Սոնան ու հայրն առանձնահատուկ վերաբերմունք ունեն Հայկոյի նկատմամբ։ Սոնան սիրով կատարում է նաև Սիրուշոյի երգերը։

Սիրուշոն այդ կատարումների նկատմամբ անտարբեր չէ։ Նա դրանք տեղադրում է իր հարթակում՝ հիացմունք հայտնելով երգչուհու ձայնային տվյալների առիթով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: