Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը հայտնել է կողոպուտի մասին

Այսօր ցավալի տեղեկություն է իր հարթակում տեղադրել Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը։ Նա հիասթափությամբ ու ցավով հայտնել է այն մասին, որ կողոփուտ են իրագործել իր մեքենայից՝ տանելով կողային հայելիները։

Արտակ Հովհաննիսյանին նեղացնում և հատկապես ցավեցնում է այն իրողությունը, որ իր ավտոմեքենայի վրա կպցրած է եղել հայրենիքի պաշտպանության համար անմահացած իր տղայի հայտնի լուսանկարը, սակայն այդ փաստը չի կանգնեցրել կողոպտիչներին։

Նա գրել է, որ վիրավորանքը կանգնել է իր կոկորդին, քանի որ դա միայն գողություն է, այլ նաև անարգանք իր ընտանիքի և իր զոհված որդու հանդեպ։ Նա կարճ է գրել, քանզի ավել գրելու ցանկություն չի ունեցել։

Արտակ Հովհաննիսյանը նաև մի քանի լուսանկար է տեղադրել, որոնցում երևում են իր ասվածի ապացույցները։ Լուսանկարները նա անձամբ է արել։

Այս ցավալի իրողությունը մեր ազգային դիմագծին հակասող փաստ է։ Շատերն են այսպես իրենց բարկության խոսքն արտահայտել Արտակ Հովհաննիսյանի հրապարակման մեկնաբանություններում։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: