Սոնա Շահգելդյանը նոր ստեղծագործության պրեմիերայով է առաջիկայում հանդես գալու։ Ստեղծագործությունը անվանական է և նվիրված է արցախյան մարտերի հերոսներից Մխիթար Մխիթարյանին։
Սոնան իր առաջիկա տեսահոլովակից մի փոքրիկ կադր է հանրայնացրել իր հարթակում՝ գրելով հետևյալը․ «Սիրելի հետևորդներ, իմ անդավաճան երկրպագուներ, ուզում եմ տեղեկացնել, որ օրեր անց տեղի կունենա իմ նոր՝ «Անունդ հայ է» երգի և տեսահոլովակի պրեմիերան:
Հպարտությամբ եմ հայտնում, որ այն նվիրվելու է 44- օրյա պատերազմի հերոսներին, հանձին Մխիթար Մխիթարյանի, ում համար երգը անվանական նվեր է: Հանգչեք խաղաղությամբ, հերոս եղբայրներ: Իսկ ես և իմ թիմը, ձեր ընտանիքների կողքին ենք ամեն հարցում: Ձեզ փառք ու պատիվ, որ ընկաք հերոսաբար:
Ձեր անունը ՀԱՅ Է, դուք ԿԱՔ: Հավերժ խոնարհում և խնկարկում ձեր լույս շիրիմներին»,- իր գրառումը եզրափակել է Սոնա Շահգելդյանը։ Սոնայի տեղադրած կարճ տեսանյութն առաջիկա տեսահոլովակից կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ: