«Հայրիկը պարբերաբար պատմում էր, որ իր հոր պապիկն ունեցել է 12 եղբայր, որոնք դարձել են մեծ եղեռնի զոհեր․․․»

Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է․ «Էսօր հայրիկը կդառնար 65 տ, դարձավ 65 տ: Հայրիկը ֆիզիկապես մեզ հետ չէ ուղիղ 3 շաբաթ, թվում է՝ կարճ ժամանակ է, բայց իրականում՝ մի ամբողջ հավերժություն:

Անկախ էն հանգամանքից, որ հայրիկը ծնվել էր հայ ազգի համար այս ողբերգական օրը, նա իր ծնունդը սիրում էր ու ամեն տարի անհամբերությամբ սպասում: Շնորհավոր ծնունդդ, պապ, գիտեմ, որ հիմա ավելի խաղաղ ու հանգիստ ես, լույսերի մեջ, վստահ եմ, որ ամբողջ կյանքում ուղեկցելու ես ինձ ու բոլորիս, միշտ մեր կողքին ես լինելու քո բարի ու խաղաղ հոգով: Կյանքում երևի բոլոր մեծ երազանքներդ ու նպատակներդ իրագործվեցին բացի մեկից, դա էլ խոստանում եմ հնարավորինս շուտ ու ամենակարևորը՝ ճիշտ ձև կիրագործեմ, որ կատարյալ խաղաղ լինես:

Հայրիկը պարբերաբար պատմում էր, որ իր հոր պապիկն ունեցել է 12 եղբայր, որոնք դարձել են մեծ եղեռնի զոհեր. պատկերացրեք միայն մի գերդաստանից այսպիսի մեծ կորուստ: Ու շատ տարիներ հետո այս խորհրդանշական օրը ծնվում է հայրիկը: Այս ամենը կյանքում ինձ համար շատ պարտավորեցնող է եղել՝ ընձեռված կյանքն ապրել առավելագույն արդյունավետությամբ՝ ծառայելով մարդկանց, փորձելով օգնել նրանց լինել ավելի առողջ, իսկ հիմա շատ ավելի պարտավորեցնող է:

Եվ վերջում կուզեմ ասել մի բան, որը կյանքում ցավոք չհասցրեցի ասել հայրիկին. քո շնորհիվ ես կարողացա իմ մեջ զարգացնել մարդկային էնպիսի որակներ, ապրել սիրո, հոգատարության ու սրտացավության էնպիսի պահեր, որոնք ինձ հնարավորություն են տալիս լինել ավելի խաղաղ ու ներդաշնակ, հաշտ ինքս իմ ու աշխարհի հետ, գնահատել կյանքն ըստ արժանվույն, շնորհակալ եմ քեզ: Հոգիդ միշտ լույսերի մեջ մնա»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!