Համադասարանցիները բիրտ ուժ կիրառելով այսօր Թիվ 51 դպրոցի դիմացից առևանգեցին Սերգեյ Էրիկի Անթառանյանին․ Էրիկ Անթառանյանը տեսանյութ է հրապարակել

Էրիկ Անթառանյանը ավագ տղայի՝ Սերգեյի տարեդարձն է այսօր։ Էրիկն ու կինը՝ Իզաբելլան իրենց առաջնեկին անվանակոչել են Իզաբելլայի հայրիկի պատվին։ Էրիկը մի տեսանյութ է տեղադրել իր հարթակում, որտեղ երևում է, թե դասընկերներն ինչ անակնկալ են մատուցել Սերգեյին։

Տեսանյութին կից Էրիկը գրել է հետևյալ հումորային գրառումը․ «Համադասարանցիները բիրտ ուժ կիրառելով Այսօր Թիվ 51 դպրոցի դիմացից առևանգեցին Սերգեյ Էրիկի Անթառանյանին։ Տարան դպրոցի հետնամաս, նրա կամքին հակառակ գործողություններ կատարելով մտցրեցին գլուխը ծննդյան տորթի մեջ:

Կրшկեցին անհայտ ծագման հրավառության գործիքով ճիշտ նրա գլխին, պատճառելով խորը հոգեբանական բավարարվածություն։ Դեպքի մանրամասները ճշտելու համար հրավիրում եմ բոլոր սրտացավ մարդկանց ուշադրությունը»։

Էրիկի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե դպրոցականներն ինչպես են փորձում ուրախացնել իրենց ընկերոջը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է անակնկալի եկել Սերգեյը։

Рейтинг
( 3 оценки, среднее 1.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!