«Իմ արած այս փոքրիկ ու աննշան քայլը թող հարգանքի տուրք լինի այն անմեղ նահատակների հիշատակին, որոնց մարմինը հայրենի հողին այդպես էլ չխառնվեց․․․»

Մանկավարժ Արսեն Վարդանյանը կիրակին վիրել է գործով հայրենիքի հանդեպ սերն արտահայտելուն։ Նա հավաքել է տոպրակներով աղբ։ Լուսանկարները տեղադրել է իր հարթակում՝ գրելով հետևյալը․

«Այսօր մի քանի տոպրակ աղբ եմ հավաքել մեր թաղամասի կանաչապատ հատվածներից։ Մեր չքնաղ հայրենիքը վաղուց կարիք չունի լոկ խոսքերով սիրվելու։ Նա կարիք ունի մեր ամենօրյա հոգածության, խնամքի ու գործնական քայլերի:

Մենք չենք կարող հաղթող լինել, ունենալ երազանքի երկիր, եթե տարրական մաքրության հարցում այսպես անփույթ ենք։ Իմ արած այս փոքրիկ ու աննշան քայլը թող հարգանքի տուրք լինի այն անմեղ նահատակների հիշատակին, որոնց մարմինը հայրենի հողին այդպես էլ չխառնվեց։

Ես հավատում եմ, որ մենք կհաղթենք իրար սիրելով, հայրենի հողի ամեն անկյունի նկատմամբ սրտացավ ու անկեղծ վերաբերմունքով, մեր գիտակցած ու ազգամետ քայլերով։ Հայաստա՛ն, ես հավատում եմ քո վերածնունդին»,- իր գրառումը եզրափակել է Արսեն Վարդանյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!