Հայաստանի քաղաքացիներից մեկը, որ եղել է զինծառայող և ներգրավված է եղել երկրի պաշտպանական գործի մեջ որպես սպա, համագործակցության մեջ է մտել օտար երկրի հատուկ ծառայության աշխատակիցների հետ։
ԱԱԾ-ն պարզել է, որ այդ քաղաքացին իր համաձայնությունն է տվել ու ստորագրել իրեն առաջարկված փաստաթղթի ներքո՝ պարտավորվելով պարբերաբար տեղեկություններ տալ հայկական բանակի մարդկային ու զինտեպնիկայի տվյալների մասին։
Նա ստացել է հազար չորս հարյուր ամերիկյան դոլար, իսկ փոխարենը հանձնել է արտերկրում զինծառայությունն ավարտած իր համակուրսեցիների, ինչպես նաև տարբեր զորամասերի զինտեխնիկայի ու մարդկային ռեսուրսների մասին կարևոր տեղեկություններ։
Բացի այդ, նա մասնակցել է արցախյան վերջին մարտերին, սակայն ամենևին էլ արդյունավետ չի կատարել իրեն տրված հրամանները, ինչը հանգեցրել է զինտեխնիկայի կորստի։ Նա պատերազմից հետո էլ շարունակել է իր գործունեությունը։
Այս գործի բացահայտման և մանրամասների մասին ավելի լայն տեղեկություն կարող եք ստանալ՝ ստորև կցված նյութը դիտելով։