«Այս ամոթալի պատկերը մեր խոզաբարո կենսակերպի հետևանքն է․ Սա շառաչուն ապտակ է, որը թող դաս լինի փնթիների համար»

Նորություն չէ, որ հայկական միջավայրում բավականին քիչ է հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։

Այսօր համացանցում մեզ համար բավականին ամոթալի տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում է, թե ինչպես են Ռուսաստանից ժամանած մի շարք քաղաքացիներ իրենց զբոսաշրջային այցի շրջանակներում մաքրել են ու պարկերով դասդասել Հրազդանի ձորի շրջակայքը։

Այս տեսանյութը հայկական տիրույթում տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել։ Շատերը մեղադրական մեկնաբանություններ են թողել տվյալ նյութի ներքո, իսկ ոմանք էլ քննադատել են նյութը հրապարակողին և հայերին ամոթանք տվող օգտատերերին։

Բժիշկ Վրեժ Շահրամանյանն այդ իրողությունը ներկայացնող տեսանյութը տեղադրել է իր հարթակում՝ գրելով հետևյալը․ Այս ամոթալի պատկերը մեր խոզաբարո կենսակերպի հետևանքն է։ Սա շառաչուն ապտակ է, որը թող դաս լինի փնթիների համար»։

Հրազդանի ձորում հավաքած աղբի այլ այլ մանրամասների մասին պատմող սիրողական նկարահանումը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!