Այսօր սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու սիրելի արտիստուհի Անահիտ Կիրակոսյանը նշում է ծննդյան երեսուներկուամյա տարեդարձը։ Անահիտը ծնունդով Վանաձորից է։

Սովորել է Հունան Ավետիսյանի անունը կրող դպրոցում։ Դպրոցական կրթությունից հետո Անահիտը Թատերական ինստիտուտում է սովորել։

Անահիտի հայրը բանասեր է և մանկավարժ, իսկ մայրը երաժիշտ է և մանկավարժ։ Արտիստուհին խոստովանում է, որ մոր կերպարն իր համար իդելական է և ուղղորդող օրինակ է։

Տարիներ շարունակ թատերական տարբեր բեմերից և կինոէկրանից Անահիտը կերտել է տիպական ու հետաքրքիր դերեր։ Նա այժմ էլ գերակտիվ ու գերզբաղված առօրյայով է ապրում։ Միաժամանակ կարողանում է նաև հաղորդավարական գործունեություն ծավալել։

Անահիտ Կիրակոսյանն արդեն տասը տարի է, ինչ ընտանիք ունի։ Նա չորս զավակների մայր է։

Հոգատարությամբ ու ջերմությամբ է մշտապես խոսում իր երեխաների մասին, երեխաներն էլ նրա մասին են ջերմությամբ ու նվիրումով խոսում։

Անահիտը հաճախ է նշում, որ ինքը վեր է առօրյա կենցաղից։ Նա սիրում է գեղեցիկ և իր կյանքը շրջապատում է գեղեցիկով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!