Անօգուտ միֆեր նիհարելու կամ գիրանալու մասին․ մեկնաբանում է մասնագետը

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ֆիտնես մարզիչ Հովհաննես Ավագյանը որոշ փակագծեր է բացում ճիշտ սնվելու, նիհարելու կամ գիրանալու համար տարածված առասպելական մոտեցումների և իրականության մասին։

Հովհաննեսը պնդում է, որ շատերի ականջին հեշտ թվացող խորհուրդները երբեմն հեշտությամբ էլ ընդունվում են, սակայն օրգանիզմի համար բերում են անդառնալի ու վտանգավոր հետևանքներ։

Մարզիչը խոսում է շատ կամ քիչ ուտելու մասին տարածված միֆերի մասին՝ նշելով, որ մեկանգամյա սնունդ ընդունելն ամենևին էլ չի նպաստում քաշի նվազեցմանը։ Նա ըստ հերթականության մեկնաբանում է նիհարելու կամ գիրանալու մասին առկա կարծիքները։

Հովհաննեսը բացատրում է մանրակրկտորեն, թե ինչպես և ինչու հետևել կամ ոչ տարածված կարծիքներին, կարևորում է անպայման մասնագետների հետ խորհրդակցումը, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ կարող է ինդիվիդուալ լինել և առանձնահատուկ մոտեցում պահանջել։

Հովհաննես Ավագյանի ուշագրավ դիտարկումները, կարևոր խորհուրդները կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!