«Հասկացա՞ր, որ ընկերներիդ կեսը զուտ ծանոթներ էին»․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել հայտնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը

Հանրահայտ ու սիրելի ամուսնական զույգեր Անդրանիկ Զաքարյանն ու Արաքսյա Մելիքյանը տարիներ շարունակ համատեղ կենսակերպ են վարում։ Նրանք երկու երեխան են մեծացնում միասին։

Անդրանիկը սակավ է խոսում իր ընտանեկան կյանքի, անձնական հանգամաների մասին, իսկ Արաքսյան հակառակը՝ ավելի բաց ու անմիջական է բոլոր հարցերում, այդ թվում՝ նաև անձնական հարցերում։

Արաքսյան ամենևին էլ չի կոծկում ընտանեկան որոշ անհարթությունների մասին, քանի որ ինքն ու Անդրանիկը խիստ տարբեր են բնույթով․ կարծես հակառակ բևեռներ լինեն։

Սակայն այդ ամենով հանդերձ նրանք հաղթահարում են իրենց անձնական կոնֆլիկտները, քանի որ նրանց միջև կա սեր, որը փոխըմբռնման է բերում։ Արաքսյան ուշագրավ լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված է ինքը՝ ամուսնու հետ։

Նրանք լուսանկարվել են բարձր պատշգամբում։ Արաքսյան լուսանկարին կից գրել է․ «Հասկացա՞ր, որ ընկերներիդ կեսը զուտ ծանոթներ էին»։

Ըստ երևույթին, լուսանկարը պատահական չի ընտրվել․ այն վերևից հայացք է խորհրդանշում իրողություններին և իրադարձություններին։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!