Սիրված ու հայտնի արտստուհի Սոնա Մաթևոսյանի տարեդարձն է․ արտիստուհի բոլորում է երեսուներեք տարին։
Նա ամեն տարի իր ծննդյան տարեդարձը մտերիմների կամ ընկերների հետ է նշում։ Սոնայի մասին առանձնապես շատ տեղեկություններ հայտնի չեն։
Արտիստուհին որքան բաց, այնքան էլ փակ է։ Նրան հաճախ կարելի է տեսնել անկեղծ ու համարձակ ֆոտոշարքեր հրապարակելիս, սակայն նա ընդհանրապես չի խոսում իր անձնական կյանքի հետ կապված որևէ հանգամանքի մասին։
Նա իր հարցազրույցներում նշել է, որ այն, ինչն ինքն ուզում է ունենալ, ջանում է, որ ունենա։ Սոնային հանդիսատեսն ու հեռուստադիտողը վերջին շրջանում առավել հաճախ տեսնում է Վումընս Քլաբ հումորային նախագծի շրջանակներից։
Հատկանշական է, որ երբ Սոնան հայտնվեց Վումընս Քլաբում, նրա հասցեին բավականին շատ էին հնչում քննադատություններ, սակայն տարիների ընթացքում հեռուստադիտողն ու հանդիսատեսը նրան հասցրերց սիրել։ Այժմ արտիստուհին մշտապես դրական վերաբերմունքի է արժանանում։