Կյանքը հրաշք է. Բարդ բուժումներից հետո քայլող Թամարա Գևորգյանը նոր հոլովակ է հրապարակել

Թամարա Գևորգյանը շատ պահանջված ու հայտնի երիտասարդ դերասանուհի է, ով աչքի է ընկնում իր համառությամբ և կամքի մեծ ուժով։ Թամարայի կյանքում շրջադարձային էր Արթիկի ճանապարհին տեղի ունեցած վթարը, որից հետո կյանքով լի արտիստուհուն հազիվ փրկել կարողացան։

Թամարան դրանից հետո միառժամանակ չէր կարողանում բոլորովին քայլել, նրան ուղեկցում էին մշտական ցավերը, իսկ նա գամված էր անվասայլակին։ Այդ ամենով հանդերձ, Թամարան այդպես էլ չհուսահատվեց։ Նա շարունակեց ապրել իր կյանքը գեղեցիկ ու արտիստիկ։

Շուտով, չնայած նրա կարգավիճակին, Թամարն հայտնվեց թատրոնի բեմում։ Միառժամանակ օժանդակող առարկաների ու սայլակի միջոցով քայլել կարողացող Թամարան արդեն կարողանում է առանց հենակների ու անվասայլակի քայլել։

Այս մասին հասկանում են՝ դիտելով Թամարայի տեղադրած վերջին մեկը, որտեղ արտիստուհին սպիտակ, եթերային զգեստ է կրում, իսկ ձեռքին ունի ծաղկեպսակ։ Տեսանյութին կից նա գրել է, որ կյանքը հեքիաթ է։ Նրան տեսքը նույնպես հեքիաթային է։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: