Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերզմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին

Երեկվանից Ազատության հայտնի հրապարակը մարդաշատ է ու աղմկոտ։ Ինչ կեսօրին Ա․ Վանեցյանն իր առաջին լայվով հայտարարեց հրապարակում մնալու հաստատակամության մասին, հրապարակը վերածվեց ակցիայի վայրի։

Երեկոյան ոստիկանական ուժերի և ակցիա իրականացնողների միջև սկսվեց քաշքշուկ, քանի որ նրանց թույլ չէր տրվում վրաններ տեղադրել, բայց այն ավելի ուշ հանդարտվեց ու կարգավորվեց։ Ա․ Վանեցյանն ինքն էլ խոստովանում է, որ չէր սպասում մարդկային նման կուտակման։

Նա իր խոսքում նշում է, որ իրենք այլևս ոչ մի կուսակցական պայքար չեն տանում։ Այդ է պատճառը, որ նրանց ակցիայի շրջանակներում ոչ մի կուսակցական դրոշի չես հանդիպի։

Արսեն Բաբայանը, որ երեկվանից ակտիվորեն մասնակցում է բողոքի ու անհամաձայնության ակցիային, պարբերաբար իր հարթակում տեղեկություններ է լուսաբանում Ազատության հրապարակից։ Նա վաղ առավոտյան երկու լուսանկար է տեղադրել։

Լուսանկարին կից հայտնել է, որ լուսանկարում Վանեցյանի հետ նստած երկու տղաները արցախյան վերջին մարտերի մասնակիցներ են և եկել են միանալու Վանեցյանին՝ հայտարարելով հացադուլ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!