Լյովա Եղիազարյանը գրում է․ «Պետրոս Ղազարյանը այսօր ինձ հարցազրույցի էր հրավիրել։ Շատ շնորհակալ եմ։ Բացատրեցի, որ չեմ կարող, քանի որ դժվարությամբ եմ տեղաշարժվում։
Եթե կարողանայի գնալ, ի լnւր Հայաստանի ու Արցախի աշխարհի կհայտարարի, որ ամուր կանգնենք իշխանության կողքին, քանի որ հյուսիսից փչող քամին փորձում է մեր ընկերների, երեխաների կյանքերի գնով ձեռք բերած անկախ պետականությունը վտանգել ու նրան օգնում են տարիներ շարունակ մեր միսն ու արյունը կերած ու խմած բորենիների ոհմակը։
Պետրոսի մոտից կհայտարարի, որ սրանք մեր ժամանակների Պետրոս Գետադարձներն են, որոնք փորձում են մեր պետության դարպասների բանալիները տալ օտարներին, իշխանության գալու նպատակով։
Կասեի, ժողովուրդ ջան, սրանք խաղում են քո բաց վերքի հետ, շահարկելով Արցախի հարցը, մեր զոհված տղաների հիշատակը, բայց գիտեմ, որ չես խաբվելու ու հերթական անգամ մերժելու ես այս hանցագործներին։
Կասեի,որ մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղություն`ոտքի կանգնելու համար։ Բոլորիդ առողջություն կմաղթեի ու ամուր կամք»։