ԱԺ-ում գնամ, նստեմ, ի՞նչ անեմ. գնամ, լսեմ, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմո՞ւմ

Արթուր Վանեցյանը, որ կեսօրից հետո Ազատության հրապարակում ակցիա է իրականացնում՝ հրավիրելով նաև բոլոր այլ մարդկանց։ Նա հորդորում է միանալ իրեն և այլևս տուն չգնալ։

Խուսափելով ասուլիսից՝ Վանեցյանն ամեն դեպքում ներկայացնում է իր նպատակը՝ վկայակոչելով պատճառահետևանքային կապեր։ Օրվա մեջ Վանեցյանի աջակիցները փորձել են վրաններ տեղադրել, սակայն ոստիկանական ուժերը թույլ չեն տվել։

Մի շարք քաղաքացիները բերման են ենթարկվել։ Վանեցյանը համարում է, որ այլևս ոչ մի էական բան չկա կորցնելու, քանի որ հայրենիք կորցնելուց ավել ոչինչ չկա կորցնելու։

Նա հիշեցնում է, որ բազմափորձ գեներալներ ազատվել են աշխատանքից, իսկ գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնը դեռևս թափուր է։ Նա հիշեցնում է, որ ուժային կառույցներն ունեն երդում՝ տված պետությանը, որը խախտել չեն կարող։

Ա․ Վանեցյանի երեկոյան հարցազրույցը կարող եք դիտել ստարև կցված նյութի մեջ՝ ծանոթանալով նրա մտքերին ու տեսակետներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!