«Վանեցյանը և իրենց խմբակները, պապաների հետ միասին, ո՛չ միայն Հայաստանն են թալանել, այլ ռուսներին էլ են քցել։ Նրանք էլ արդյունք են պահանջում, դրա համար․․․»

Ալիկ Գևորգյանը գրում է․ «Եթե 2013 թվականից, ուկրաինական 5-րդ շարասյան վրա, ռուսական հատուկ ծառայությունները ծախսել են 5 մլրդ ից ավել դոլլար և այսօր տեսնում ենք փաստերը, արդյունքներն ու իրավիճակը։ Մեդվետչուկի և նրան ծառայող տասնյակների ձերբակալումը Կիևում, 100֊ից ավելի ֆսբի 5֊րդ բաժանմունքի ղակավարով հանդերձ, ձեռբակալումները Մոսկվայում։

Նախ ներդրված գումարները նպատակին չեն ծառայել, սովորության համաձայն մեծ մասը գրպանվել է, ինչևէ, սա ուրիշ թեմա է։ Հիմա Հայաստանի պատմությունն է։ Հայաստանի 5֊րդ շարասյունը, կա՛ և մնացել է Մեր Պետության և Պետականության առաջին թշնամին, կգբ, ֆսբ ագենտներով հանդերձ։

Վանեցյանը և իրենց խմբակները, պապաների հետ միասին, ո՛չ միայն Հայաստանն են թալանել, այլ ռուսներին էլ են քցել։ Նրանք էլ արդյունք են պահանջում, դրա համար էլ սրանք օրը մի բան են մոգոնում։ Ինչքա՛ն հասկանում եմ, մորքուրի Մոսկվա վերջին այցին, ռուսական տակաշոր են հագցրել և ուղարկել, մի տասնյակ տակաշոր էլ իրենց խմբի գլխավորների համար հետն են դրել։

Այն փաստը, որ ովքե՞ր և որտեղից են կառավարվում, ո՞ւմ են ծառայել, ծառայում։ Ու՞մ ենթականերն ու ստրուկներն են, փաստ է շուտվանից։ Ի՛նչ անել և ինչպե՞ս վարվել։ Դրանք արդեն Պետության իրավական լիազորություններն են։ Սրա՛նք իրենցով, իրենց ծախված ամբոխով, ա՛ռ ոչինչ են։

Առ ոչի՛նչ են, որովհետև, ի՞նչպես կա՛, այդպես էլ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մնացել է, ի՛ր հաստատուն համոզմունքով։ Պարզապես Երկրիս անվան հետ, անթույլատրելի երկար են խաղում։ Օրենքն ու ամենախիստ պատասխանատվությունն այլևս, չպետք է՛ ուշանա։ Սահմանադրական լիազորված մանդատի ուժին ենք սպասում Իշխանություններից։

Բարին բոլորիս հետ։ Մե՛նք ենք տերը Մեր Երկրի։ Հ. Գ. Չեմ հոգնի գրելուց, պահանջելուց, մինչև իրական արդյունքները չտեսնենք։ Ընդամենը, մի քանի կոնկրետ խիստ օրենք, որոշում և դրանց անթերի և անհապաղ օգտագործում։ Կտեսնենք, թէ՛ Երկիրն ի՞նչ ձևով կխաղաղվի։

Հ. Գ. Մի շատ կարևոր փաստ էլ։ Ինձ նման տասնյակ և հարյուրավոր Հայրենասեր ակտիվիստներ կան։ Բաց գրել խոսել ենք, այդպիսին էլ կանք ու կմնանք։ Մե՛զ համար կարմիր գիծը մե՛ր Պետությունն ու Պետականությունն է, Ժողովրդավարությունն ու Ժողովրդի մեծամասնության կամքը։ Մե՛զ համար չկան վախեր և չկան խոչընդոտներ։ Հարգանքներս բոլորին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!