«Տերը, դժգոհ հետպատերազմյան «ձեռքբերումներից», սույն նախկին ու ավելի նախկին գործիչ-պաշտոնյաներին անտեր է թողել․․․»

Լևոն Շիրինյանը, որ վերջին շրջանում պարբերաբար է անդրադառնում ընդդիմադիրների գործողություններին, նոր հրապարակում է արել ընդդիմադիրների առաջիկա ծրագրերի և առհասարակ նպատակների մանին։ Նա գրել է հետևյալը․

«Եթե իմ զգացողությունը ինձ չի դավաճանում և քաղաքական ինտուիցիաս չեմ կորցրել, կարող եմ փաստել, որ գողապետությունը կամ նույն ինքը հինգերորդ շարասյունը կամ Հայաստանի հանրագումարային սև ու մութ «ուժերը» զգայացունց ու սադրիչ բեմականացումներիով, անզոր ստեղծված իրադրությունից, պատերազմ են հայտարարել հայ ժողովրդի գերագույն կամքի դեմ․ սադրում են պատերազմ բոլոր պատրվակներով:

Տերը, ենթադրում եմ, դժգոհ հետպատերազմյան «ձեռքբերումներից», սույն նախկին ու ավելի նախկին գործիչ-պաշտոնյաներին անտեր է թողել:

Ու սրանք անրջական տվայտանքների մեջ, խնկարկում են Մեդվեդչուկին, իրենք լինելով նույն Մեդվետչուկի փսլնքոտ շնիկները:

Ու գիշեր ու զօր քծնում են իրենց կողմից կյանքի վայելքներից առավել հեռացված ամենակարող ժողովրդին: Չգիտես լաս, թե խնդաս: Իհարկե ավելի լավ է խնդաս»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: