«Վերջերս Նիկոլը մեկ օրով տուն էր եկել (Հրազդանից), Արփիին տեսավ գրկիս մեջ, հարցրեց․․․» Աննա Հակոբյանը լուսանկարով է կիսվել

Աննա Հակոբյանը, որ վերջերս նկատերլիորեն նվազեցրել է իր սոցհարթակային ակտիվությունը, մի լուսանկարով է կիսվել իր հարթակում։ Լուսանկարում փոքրիկ Արփին է։ Աննա Հակոբյանը Արփիի այդ լուսանկարը տեղադրել էր դեռ 2016 թվականին՝ վեց տարի առաջ։

Լուսանկարում Արփին ութ ամսական է։ Նա լուսանկարին կից պատմել է, թե իչպես է ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, մեկ օրով վերադարձել Հրազադանից։ Նա տեսել է Արփիին իր գրկում և հարցրել, թե ինչքան եղավ նա։

Աննա Հակոբյանը լուսանկարը տեղադրել է՝ հատուկ ամուսնու համար նշելով, որ Արփին եղավ ութ ամսական։ Այս հրապարակումը վերստին իր հարթակում կիսելով՝ Աննա Հակոբյանը ցանկանում է, ըստ երևույթին, հիշեցնել, որ իրենց ընտանիքը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը մշտապես պայքարի մեջ են։

Ներկայացնում ենք Աննա Հակոբյանի վեց տարի առաջ արած գրառումը․ «Վերջերս Նիկոլը մեկ օրով տուն էր եկել (Հրազդանից), Արփիին տեսավ գրկիս մեջ հարցրեց. «Ինչքան եղա՞վ»։ Հատուկ հայրիկի համար. էսօր Արփին դարձավ 8 ամսական։ Որ ժպտաս, Հրազդան»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: