Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ երգչի մասին

Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանն այսօր հատել է քառասունհինգի շեմը։ Արսենը ծնունդով արցախցի է։ Նա լույս աշխարհ է եկել Արցախ աշխարհի Ծմկահող համայնքում, որտեղ ապրել է երեք տարի։ Նա երեք տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Հրազդան քաղաք։

Հենց Հրազդանում էլ անցել է Արսենի մանկության հիմնական մասը։ Դպրոցական տարիներին Արսենը լրջորեն հետաքրքրվել է ֆուտբոլով, իսկ տասնյոթ տարեկանում նա արդեն իսկ ուներ սպորտի վարպետի կոչում։

Արսենը հետաքրքրվել է նաև քանդակագործությամբ՝ հաճախելով հատուկ խմբակ։ Նա 1994 թվականից չորս տարի սովորել է Ֆիզկուլտինստիտուտում՝ ուսումնառությանը զուգահեռ երգելով «Ամադեուս» երաժշտական կենտրոնում, որը գործում էր Կոնսերվատորիային կից։

2000 թվականից Արսենը ակտիվորեն երգչի մասնագիտական գործունեություն է ծավալել՝ հանդես գալով համերգներով ու ելույթներով։

Արսենն ընտանիք է կազմել Սաթենի հետ։ Նրանք երկու հրաշալի զավակներ են մեծացնում։

Երգիչը նաև ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում։ Անհրաժեշտության դեպքում ներգրավվում է սահմանի պաշտպանության գործին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: