«Ռուսաստանին պետք է, որ ձեռնտու լիներ կոնֆլիկտի ձգձգումը, բայց նրա խնամակալությամբ ու դաբռոյով ընթացող հայ-թուրքական հաշտությունը հուշում է, որ Ռուսաստանը ուզում է ազատվել․․․»

Գրող Կարեն Անտաշյանը գրում է․ «Պատերազմում պարտված, բարոյալքված ու գրեթե զինաթափված բանակով, ռուսական զորքերով ու քաղաքական պռեսինգով օկուպացված, մազից կախված մատակարարումներով տնտեսությամբ, քաղաքատնտեսական իմաստով իր կարևորությունը արևմուտքի ու ռուսաստանի համար բարձրացրած Ադրբեջանի հետ գնալ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի, միանշանակ, աներկբա մեկ բան է նշանակում՝ գնալ ցավոտ զիջումների ու ստորացման, այն է՝ զիջել Արցախի կարգավիճակը։

Մենք չունենք հայանպաստ լուծման սցենարի քաղաքական ու ռազմական ռեսուրս այս պահին, ինչքան ուզում է պաթետիկ ելույթներ, կոնսոլիդացիայի կոչեր հնչեն, Արցախի դրոշներ տեղադրվեն և այլն։ Իսկ արդյո՞ք չկա տարբերակ ձգձելու, հետաձգելու այդ խայտառակ համաձայնագիրը, որ կնշանակի արցախահայության ճշգրիտ ցեղաuպանություն ու անկախության մի քանի սերունդների բարեկեցության ու կյանքի հաշվին արված զոհողությունների չեղարկում։

Այլընտրանքը հարցը ձգձգելն ու ստատուս քվոն պահպանելն է, մինչև մի բան կփոխվի մեծ իմաստով ու ուժերի այլ հարաբերակցություն ու հանգամանքներ կլինեն։ Այսինքն այն սցենարը, որ անգամ հաղթած ու գերակա բանակցային ռեսուրս ունենալով մենք տարանք մի քանի տասնամյակ ու մեկ է ձախողեցինք։ Իսկ ինչպե՞ս տարանք այդ սցենարը՝ ներքին քաղքական ցունամիներով ու ցնցումներով, զարգացման ու կայունության զոհաբերությամբ, արտագաղթով ու աղքատությամբ, մարդկային զոհերով, որի ֆոնին արմատավորված խայտառակ մասշտաբների կոռուպցին միայն հատուկենտ մարդկանց հարստացրեց ու էլ ավելի ունեզրկեց մեր երկիրը։

Ես չգիտեմ այս կոնֆլիկտից արյուն խմող աշխարհաքաղաքական ուժերն ինչ սպասումներ ունեն հիմա, կարծես արևմուտքին զրկել են Արցախում ներկայությունից, ու նա այլևս Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության հաշվին ուզում է Ռուսասատանի գերակայությունը չեզոքացնել, պլյուս Ադրբեջանի նավթագաղային դերի թռփոշացումը ռուսական սանկցիաների ֆոնին։ Ռուսաստանին պետք է, որ ձեռնտու լիներ կոնֆլիկտի ձգձգումը, բայց նրա խնամակալությամբ ու դաբռոյով ընթացող հայ-թուրքական հաշտությունը հուշում է, որ Ռուսաստանը ուզում է ազատվել Արցախից՝ Հայաստանը բռնակցելով միութենական պետության մեջ, քանի որ այդ միության մեջ նա դժվար թե ուզենար արցախյան հակամարտության պատասխանատու կողմ լինել։

Դա ակնկալվում է թերևս 2024-ին, Պուտինի նախագահության ժամկետի ավարտին պես։ Ուստի Ռուսաստանն էլ է շահագրգռված արցախյան հարցը շուտափույթ լուծելու գործում։ Թե ինչ է տալիս նրան՝ հօգուտ Ադրբեջանի հարցի լուծումը, չգիտեմ, հնարավոր է թուրքական դաբռո տարածաշրջանով դեպի իզգոյների աշխարհ դուրս գալու, առևտրի, մատակարարումենրի նոր աղբյուր ստանալու միջոց։ Հնարավոր է Ադրբեջանի հետ նոր ինտեգրացիայի հնարավորություն։

Հիմա գանք ստատուս քվոն ձգձգելու մեր ռեսուրսին՝ հեղափոխություններ, գործադուլներ, քաղաքական ցնցումներ, քաղաքացիական պատերազմ, զինյալ պայքար և այլն։ Մենք ունե՞նք էդ կարողությունը, մենք պատրա՞ստ ենք էդ զոհողություններին։ Ես չգիտեմ, գործակալական ցանցերով սերտաճած Հայաստանում ինքնաբուխ պռոցեսները գրեթե անհնար են, անգամ եթե ցասումն ու պոռթկումը ինքնաբուխ է ու համաժողովրդական։

Այդ թվում՝ կասկածեի հանգամանքներւոմ իշխանության եկած կառավարող ուժը, այդ թվում ընդդիմության գռոտեսկային տնազ դարձած, իրենց կառավարման ժամանակ միայն կոռուպցիայի աստղաբաշխական մակարդակներով մեծ հաջողությունների հասած էքս-փոխարքաների այս դասն ու իրենց արբանյակները, որ ոչ մի վստահություն չեն ներշնչում որևէ համազգային պռոցես սկսելու ու տանելու հարցում։

Այս բոլոր փակուղիներից հետո միակ ճշմարիտ զգացումը որ ունի հայ ժողովուրդը՝ պատմական անարդարության խորը զգացումն ու փրկության, ազատության երազանքն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: