Ո՞ր ուղղությամբ է գնում ավտոբուսը․ Թեստ, որը դժվարության մեջ է դնում մեծերին բայց ոչ երեխաներին

Առաջարկվող առաջադրանքը հետաքրքրական է հատկապես այն հանգամանքով, որ այն հեշտությամբ շփոթության մեջ է գցում մեծահասակներին՝ մտածելու առիթ տալով, բայց բավականին հեշտությամբ հաղթահարվում է այն դպրոցահասակների կողմից, որոնք օգտվում են ավտոբուսներից։

Առադադրանքի էությունը հետևյալն է․ տրված է ավտոբուս, որի շարժման ուղղությունը խիստ անորոշ է։ Պետք է որոշել, թե հատկապես որ ուղղությամբ է շարժվում ավտոբուսը տվյալ պահին՝ նկարում։ Ոմանք կարծում են, որ ավտոբուսը աջ է շարժվում, իսկ ոմանք էլ՝ հակառակը, ձախ։

Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է հաշվի առնել մի կարևոր հանգամանք։ Ընդհանրապես վվտոբուսի աջ կամ ձախ ուղղությամբ գնալը պայմանավորված է դռների առկայությամբ։ Նկարում երևացող մասում դռներ չկան, ուստի դռներն հակառակ նհատվածում են։

Սա էլ նշանակում է, որ ավտոբուսն աներկբա գնում է դեպի ձախ։ Այս հարցին միանշանակ ու առաջին հայացքից, ըստ վիճակագրության, պատասխանել են աշակերտները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: