«Ով էսօր պնդում է, որ Արցախն իրենն է` պարտավոր է ընտանիքով գնալ ու ապրել Արցախում, էրեխուն․․․»

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Ով էսօր պնդում է, որ Արցախն իրենն է` պարտավոր է ընտանիքով գնալ ու ապրել Արցախում։ Կալաշնիկովը քցել ուսին ու դեգերել սահմաններում։ Էրեխուն դպրոց տանել Նոր Այգեստանի կամ Վանքի դպրոցում։ Երևանի կենտրոնում վազվզելը կամ դրոշ-դրոշ խաղալն էժան բոզություն է։ Հողը, տարածքը` մարդն է։ Ձեզ տեսնեմ, սիրելի հայրենասերներ։ Երևանի կենտրոնում Հաննիբալն էր կարող էր ազգասիրության լեկցիա կարդալ»։

Ապա ավելացրել է․ «Այս գրառումս շատերը դիտարկեցին պրոիշխանական։ Ինչ ասեմ, էդ ձեւ է հասկանալու չափը, որ էս օրին ենք։ Ստեղծված իրավիճակի համար մեղավոր է թե՛ իշխանությունը, թե՛ գործող ընդդիմությունը։ Արցախի հարցում մեկը մյուսի գոյաբանական շարունակությունն է։ Բնականաբար իշխանությունը կրկնակի մեղավոր է, քանի որ իշխանություն է։

Շատ խմբեր, մինչեւ հիմա պատրաստ են անել նույնը` իրենց տաքուկ դիվաններին նստած կnտորվելու ուղարկել սերունդներ, միայն թե հայրենասեր երեւան։ Չեք պատկերացնի, թե ինչ հաճելի է կարճ հագած աչոնների ներկայությամբ ճամարտակել հայրենասիրությունից ու հատկապես երրորդ բաժակից հետո հայրենազուրկ ողբերգարկի արարը խաղարկել։ Շարքը կարելի է շարունակել, բայց հավես չկա։

Նորից ակտուալ հարց կրկնեմ` Աղդամի թալանից ու վաճառքից քանի տոկոսն է ներդրվել, որ էսօր Արցախը հայկական մնա։ ՀՀ քանի՞ ղեկավար է քաջություն ունեցել, Արցախի հարցում բաց խոսել ժողովրդի հետ ի սկզբանե, ոչ թե աղետից հետո։ Ընդհանրապես, հայերիս քանի տոկոսն է հասկանում, թե ինչ է ինքնորոշման իրավունքը` Ղարաբաղն անկախ է կամ Հայաստանի մարզ է, ոչինչ չտվող դիսկուրսից անդին»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: