Հանրահայտ դերասան Բելմոնդոյի ծոռան հայկական անունն ու ֆրանսիական մամուլի արձագանքը

Հանրահայտ ու լեգենդար արտիստ Ժան Պոլ Բելմոնդոն, ինչպես հայտնի է, լքել է երկրային կյանքը՝ հավերժ հիշվելով ու անհամանալով իր կերտած բազմաթիվ ու բազմազան դերերով։

Լեգենդար արտիստի մահվանից ընդամենը ամիսներ անց հայտնի դարձավ, որ շատ շուտով նրա ընտանիքում լույս աշխարհ է գալու կրտսեր մի բալիկ։ Բալիկն արդեն իսկ իր լույս ծնունդով երջանկացրել է ծնողներին։ Նա արդեն երեք օրական է։

Լեգենդար արտիստի տղան՝ Ալեսանդրոն, ընտանիք է կազմել հայուհու հետ։ Նա ամուսնացել է Ֆրանսիայում ապրող հայուհի Մելինե Ռիստիգյանի հետ։ Մելինեն մասնագիտությամբ լրագրող է։ Մելինեն էլ, Ալեսանդրոն էլ համատեղ ռոմանտիկ հրապարակումներ են անում իրենց հարթակներում։

Մելինեն և Ալեսանդրոն, հայտնելով, որ իրենց զավակը լույս աշխարհ է եկել և սեռը տղա է, հայտնել են նաև, որ իրենց փոքրիկին որոշել են հայկական անձնանուն տալ։ Նրանք իրենց առաջնեկին Վահե անունն են տվել։

Рейтинг
( 37 оценок, среднее 4.49 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: