Հայտնի հաղորդավար Էրիկ Անթառանյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա գեղեցիկ ընտանիքի մասին

Հանրահայտ ու սիրված հաղորդավար Էրիկ Անթառանյանն այսօր բոլորում է ծննդյան քառասուներկու տարին։ Հաղորդավարը հաջողությամբ շարունակում է իր մասնագիտական գործունեությունը։

Ավարտելով ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ Էրիկը 1998 թվականից մտել է հեռուստատեսություն՝ վալերով տարբեր հեղինակային հաղորդումներ։ Էրիկն ունի նաև պրոդյուսերական փորձառություն։

Տարիների ընթացքում նա ոչ միայն դարձավ ժամանակի լավագույն հաղորդավարներից մեկը, այլ նաև հետաքրքիր կերպար, ով օրինակ էր երիտասարդների համար։

Էրիկն արդեն մոտ տասներեք տարի է, ինչ ընտանիք է կազմել Իզաբելլա Մանասարյանի հետ՝ ունենալով երկու տղա զավակ։ Էրիկն ու Իզաբելլան մեծ սիրով են պատմում իրենց միության գեղեցիկ պատմությունը՝ լիաթոք ծիծաղելով ունեցած արկածների վրա։

Այժմ Էրիկը հաճախ է իր տղաներով հպարտանալու առիթներ ունենում։ Նրա մեծ տղան դպրոցական է։ Դատելով Էրիկի սոցհարթակային հրապարակումներից, կարելի է հասկանալ, որ նրա երեխաները մեծանում են ծնողների հետևողական հսկողության տակ՝ ստանալով որակյալ կրթություն։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: