«Բաքվում չայ խմողներն ու Մինգենչաուրը պայթեցնողները, ակնհայտ է, որոշել են տորպեդահարել Հայոց անկախ պետականությունը, հրահրելով ընդհարումներ․․․» Լ․ Շիրինյանի ուշագրավ դիտարկումները

Հայաստանյան ներկայիս զարգացումների մասին հանրահայտ քաղաքագետ Լևոն Շիրինյանը նախ գրել է հետևյալը․ «Ռևանշիզմը երկիրն ապակայունացնելու հիմնական գործիքակազմն օգտագործելուց և էական արդյունքների չհասնելուց հետո, համաշխարհային սոդոմ-գոմորի դժվարին ու վտանգավոր այս շրջափուլում դիմում է բացահայտ հրահրիչ գործողություններից հերթականին՝ «ազգային» սադրանքին, տապալելու համար Հայոց անկախ պետականությունը: Սին հույսեր»:

Ընդդիմադիր պատգամավորների Արցախ գնալու առիթով Լ․ Շիրինյանն օրվա ընթացքում հետևյալ միտքն է արտահայտել․ «Բաքվում չայ խմողներն ու Մինգենչաուրը պայթեցնողները, ակնհայտ է, որոշել են տորպեդահարել Հայոց անկախ պետականությունը, հրահրելով ընդհարումներ, գուցե և պատերազմ՝ ուկրաինական ճգնաժամի զուգադրությամբ:

ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել արտակարգ միջոցների՝ թելադրված կոնկրետ իրադրությունից: ԼՂՀ իշխանությունները պարտավոր են կանխել ցանկացած արկածախնդրություն. արագ ու հատու»:

Երբ հայտնի դարձավ, որ արգելվել է պատգամավորների մուտքը Արցախ, քաղաքագետը գրեց․ «Եթե ճիշտ է,որ ռևանշիստներին թույլ չեն տվել մտնել Արցախ, նշանակում է վտանգավոր սադրանքը ձախողվել է: Այսուհետ, միայն այդպես»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: