Ահա թե ինչ է պատմում Կարեն Դեմիրճյանի թոռնուհին սիրելի պապիկի մասին

Կարեն Դեմիրճյանի իննսունամյակի առիթով նախօրեին նրա շիրմաքարի մոտ էին հավաքավել ոչ միայն սիրված գործչի հարազատներն ու մետրիմները, այլ նաև նախկին ու ներկա պետական գործիչներ, որոնք համար Կարեն Դեմիրճյանը պետականամետ գործչի բացառիկ օրինակ է։

Կարեն Դեմիրճյանը շատ սիրված է եղել հատկապես իր ընտանիքի ներսում։ Նրա սիրելի թոռնուհիներից մեկը կարոտով ու սիրով հիշում է, թե ինչպիսի պապիկ է եղել Կարեն Դեմիրճյանն իր համար։ Նա հիշում է, թե պապիկն ինչպիսի սիրով էր հանդուրժում իրենց մանկական չարաճճիությունները։

Հանրահայտ գործչի թոռնուհին ծիծաղով հիշում է, թե ինչպես էին նրա գործընկերներն ապշում, երբ տեսնում էին իրենց հարգված ու պատկառելի գործչին թոռնիկներին իր ուսերի վրա տանելով, կամ նրանց հետ պարելով։

Կ․ Դեմիրճյանի թոռնուհին ցավով նշում է, որ դեպքից հետո իրենց կյանքը մասնատվել է երկու մասերի, քանի որ նրանց անհոգ մանկությունն այդ պահից սկսած ավարտվել է, և նրանք մտել են մեծահասակների աշխարհ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: