«Ստեփանակերտում դրոշակ (կարտո՞լ) տնկելու գործողության ռազմաստրատեգիական պլանը, պարզվում է, ձախողել են Փաշինյանն ու Ալիևը․․․»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գրում է․ «Հայ քաղաքաՏգիտական հայտնի շրջանակներ, որոնք երկիրը երեսուն տարվա ընթացքում վերածեցին գողապետության ու բանտուստանի, շարունակում են տարափողել մաշված լաթը, որ կարելի էր խուսափել պատերազմից, բայց չկարողացան դրան հասնել իշխանությունները:

Բայց սույն պրիմիտիվները չեն ուզում պատասխանել համանման մի հարցի․ իսկ ինչո՞ւ պատերազմից չկարողացան խուսափել Արևմուտքի ողջ հզորության աջակցությունը իրենց հետ ունեցող Ուկրաինան ու Զելենսկին։

Չեն ուզում մեկնաբանել սեփական շարքերում օտար գործակալական ցանցի առկայության օդից կախված հարցը (լռությունը համաձայնության նշա՞ն է), կատարել են Լավրովի 5+2 շրջանների վերդարձի հրամանը։ Խոտը ո՞ւմ առաջ են տեղավորում:

Հ.Գ- Ստեփանակերտում դրոշակ (կարտո՞լ) տնկելու գործողության ռազմաստրատեգիական պլանը, պարզվում է, ձախողել են Փաշինյանն ու Ալիևը, երբ ազատագրական արշավը օրը ցերեկով հետ են շպրտել ռուս խաղապահները, հասկանալի է՝ Կրելի հրամանով:

Հիմա հարց սրանց ԱԺ գործուղած «էլեկտորատին»․ չե՞ք ուզում ձեր դիվերսիոն գործողության պատասխանը տալ մի անգամ «գետինը մտնելով»:

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!