«Սիրուն ու մարդ լինելու մասին․․․» Անի Պետրոսյանի հուզիչ գրառումը «Հատուկ դասարան»-ի մասին

Ավելի քան երկու շաբաթ է, ինչ հեռուստատսեությամբ եթեր է հեռարձակվում «Հատուկ դասարան» վերնագրով նոր ու ինքնատիպ սերիալ, որի մեջ ընդգրկված են բազմաթիվ երիտասարդ, անծանոթ, բայց պայծառ դեմքեր, որոնք շատ արագ հասցրեցին սիրվել՝ դառնալով հեռուստադիտողների սիրելին։

Սերիալում բացի երիտասարդ կերպարները, ընդգրկված են նաև ծանոթ ու տաղանդավոր փորձառու արտիստներ, որոնցից մեկն էլ Անի Պետրոսյանն է, ով կերտում է դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի դերը։

Անի Պետրոսյանն իր հարթակում արդեն երկու անգամ գեղեցիկ ու լուսավոր կադրեր է տեղադրել «Հատուկ դասարան» սերիալի նկարահանմանը մասնակցած երիտասարդների հետ միասին։ Նա իր հրապարակումներից մեկում նշել է, որ չնայած ինքը վատ կերպարի դեր է տանում, բայց սիրով է խաղում։

Անին իր տեղադրած լուսանկարներից մեկին կից գրել է հետևյալը․ «Սիրուն ու մարդ լինելու մասին պատմություն։ Չնայած իմ բացասական դերին,որ երկար ժամանակ է ինչ չէի խաղացել։ Բարի դիտում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: