«Պարզվում է՝ Ադրբեջանը ցուցակներ ունի՝ ովքեր են Արցախ մտնելու»

Նարինե Դիլբարյանը նախօրեին տեղի ունեցածի մասին գրում է հետևյալը․ «Զարհուրելի դավադիր ժամանակներ են, պարզվում է՝ Ադրբեջանը ցուցակներ ունի՝ ովքեր են Արցախ մտնելու, պաշտոնական Հայաստանն էլ այդ ցուցակներից վախեցած ոչ մի տեղ չի գնում։

Ըստ Ալեն Սիմոնյանի, հայ գյուղացուն, քաղաքացուն են «պաշտպանում»՝ Արցախ չգնալով, շուտով երևի Սյունիք էլ չեն գնա, կամ Գեղարքունիք: Ինչպիսի ամոթալի թշվառություն։ Պատերազմական միջազգային hանցագործ Ալիևի թուրը կտրում է՝ աջ ու ահյակ:

Պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի հրատապ հանդիպում նախաձեռնել հենց Արցախում, քանի համանախագահ երկու կողմերը փաստել են, որ Ուկրաինայի դեմ պատերազմից անկախ՝ իրենք վճռական են մասնակցելու Արցախյան հակամարտության կարգավորմանը։

Ադրբեջանանպաստ նոյեմբերի 9-ի հայտարարություն է ստորագրվել, այն էլ պարբերաբար խախտվում է, անկարողունակ, վախկոտ կառավարումը ոչնչացման և նոր պատերազմների դուռն է: Հայաստանից Արցախ ուղիղ հաղորդակցումը ոչ մի ուժ իրավունք չունի կասեցնելու»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!