Մոսկվայից վերադառնալուց հետու Մերի Հակոբյանը սկսել է հանրային ակտիվ կյանք վարել՝ նկարահանվելով սերիալներում, ինչպես նաև հանդես գալով որպես երգչուհի։
Մերիին իր ինքնատիպ ոճի և դերասանական հաջող խաղի շնորհիվ շատ արագ ընդունեցին ու սիրեցին։ Այս փաստը ոգևորում և մոտիվացնում է արտիստուհուն։
Այս մասին են վկայում այն ամենօրյա զվարճալի ու հետաքրքիր տեսանյութրեը, որոնք իր հարթակում տեղադրում է Մերին։
Մերիի տեղադրած հերթական տեսանյութը բավականին հետաքրքրել է շատերին՝ առաջ բերելով բուռն քննարկում։
Արտիստուհին մի տեսանյութ է պատրաստել, որտեղ նախ հայտնում է, որ ինքը նորություն ունի, ապա ցույց է տալիս մատի մատանին։ Հաջորդում են ծափողջյունների ձայներ։
Թվում է՝ արտիստուհին նորություն ունի անձնական կյանքում, որի մասին էլ հայտնում է իր հարթակում, բայց արի ու տես, որ այդ ենթադրությունները շտապողական են, քանի որ հաջորդում է զվարճալի մեկնաբանություն այն մասին, որ մատանին ինքն է գնել իր համար։
Մերիի պատրաստած տիկտոկյան զվարճալի տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։