Սկզբնական շրջանում մոդելային կարիերա ծավալող Մերի Հակոբյանը ներկայումս բավականին հաջողակ ու հայտնի դերասանուհի է։ Մերին մեկը մյուսի հետևից հաջողությամբ հանդես եկավ և շարունակում է հանդես գալ ռեյտինգային սերիալներում։
Ներկայումս դերասանուհին զբաղված է «Ամեն տարի գարնանը» սիրված հեռուստասերիալի նկարահանումներով։ Նա կերպավորում է սերիալի գլխավոր դերակատարներից մեկի՝ Լյուսիի դերը։
Մերին ակտիվություն է դրսևորում նաև սոցհարթակներում՝ երբեմն էլ հանդես գալով զվարճալի և հումորային տեսանյութերով, հրապարակումներով։ Մերիի վերջին հրապարակումներից մեկից կարելի է իմանալ, որ արտիստուհին ունի երկվորյակ քույրիկ, որն անասելի նման է Մերիին։ Մերին նշել է, որ իրեն նման քույրիկի անունը Նելլի է՝ նրան իր կեսն անվանելով։
Մերին իր ինստագրամյան հարթակում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է նաև նրա քույրը՝ Նելլին։ Մերին հարցրել է իր հետևորդներին, թե արդյոք քույրը նման է նրան։ Տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։