«Ինչո՞ւ Վանեցյանը վայրկյան առաջ փախավ դիրքերից։ Ինչո՞ւ Ծառուկյանի ավտոշարասյունը Գորիսից առաջ չգնաց, ո՞վ հրամայեց․․․»

Նարին Փայլակյանը գրում է․ «Պատասխանատվությունից խուսափելու նուրբ արվեստը։ «Ազգափրկիչ ընդդիմությունը» իր համար կեղծ օրակարգեր ստեղծելով (օրինակ Երեւանի կենտրոնում Արցախի դրոշը տնկելով փրկել Արցախը), փախնում է, ուղղակի վախենում է առերեսվել իրականությանը։

Իսկ իրականությունը այն է, որ ներկա ընդդիմության հոգեւոր հայրերը 44 օրյա պատերազմի ելքի պլանը գծող և իրագործողներն են։ Փաստ չունեմ, բայց ունեմ հարցեր, որոնց պատասխանները կփաստեն, որ ճիշտ եմ մտածում․ Ինչո՞ւ Վանեցյանը վայրկյան առաջ փախավ դիրքերից։

Ինչո՞ւ Ծառուկյանի ավտոշարասյունը Գորիսից առաջ չգնաց, ով հրամայեց տեղից չշարժվել։ Ինչու և ով էր զորքին` կռվող զորքի մեջ լուրեր տարածում որ հողերը արդեն հանձնել են։ Ինչո՞ւ, երբ պատերազմի հենց առաջին օրը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց որ կարող է հենց հիմա պատերազմը կանգնացնել, «հրաման տուր առաջ գնանք» տեղից գոռացողները այդպես էլ մնացին աթոռներին նստած։

Հարցեր շատ կան, և ընդդիմությունը հենց այս հարցերի պատասխաններից է խուսափում, որովհետեւ շատ լավ գիտեն որ այս բոլոր հարցերի պատասխանները ռnբիկ և uերժիկ զույգի գրպանում է»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: