Անահիտ Կիրակոսյանը` սկեսուրին «մամա» ասելու, պլաստիկ միջամտությունների և չարտագաղթելու մասին

Շատերի համար սիրելի Անահիտ Կիրակոսյանը գտնում է, որ ցանկացած կնոջ կյանքում ամենակարևոր օրը մայրիկ դառնալու օրն է, որը հաստատում է կնոջ օրհնված լինելը։

Անահիտի համար իդեալական է ուժեղ ու կայացած կինը։ Նրա համար իդեալական է իր մայրը, որին ինքը մշտապես ձգտում ու փորձում է նմանվել, քանի որ նրա նման նպատակասլաց կին ու մարդ իր կյանքում չի տեսել։

Անահիտը հենց իր մայրիկի օրինակին է հետևում սեփական երեխաների դաստիարակության հարցում։ Անահիտի մայրիկն ուսուցչուհի է և դաշնամուրի դասեր է տվել ու տալիս։

Անահիտը շատ է սիրում ճանապարհորդել, անձամբ տեսնել ու ճանաչել աշխարհի հետաքրքիր վայրերը, սակայն նրա մտքով երբեք չի անցել Հայաստանից մշտական հեռանալու միտքը։

Անահիտը չնայած որ իր սկեսուրին ինքնաբուխ կերպով մամա է անվանել, սակայն իր ապագա հարսների պարագայում նա շատ ավելի ազատամիտ վերաբերմունք ունի։

Անահիտի անկեղծ պատմությունների, զղջումների, հետաքրքիր խոստովանությունների շարքը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!