«Ծնվել է տղա՝ Դանիելը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 9 տարվա սպասումից հետո»

Հայաստանաբնակ շատ ընտանիքներ, որ տարիներ շարունակ բալիկի ճիչ են ցանկանում լսել իրենց տանը, վերջին տարիներին մեծ հույսով դիմում են «ՀԱՅ» ասոցիացիային՝ հույսով, որ հնարավոր կդառնա կյանքի կոչել նրանց երազանքները։

«ՀԱՅ» ասոցիացիայում արդեն մի քանի տարի է յուրաքանչյուր աշխատակից ուրախանում է ամեն մի նոր ընտանիքում տեղի ունեցած հրաշքի համար։ Շատ ընտանիքներում հրաշքն իրականություն է դարձել և լսվել է այդքան ցանկալի մանկան ճիչը։

«ՀԱՅ» ասոցիացիայի սոցհարթակում նոր հրապարակում է հայտնվել, որն ավետում է նոր ու սպասված հերթական ծնունդի մասին։ Տեղեկության մեջ ընդգրկված է գեղեցիկ լուսանկար և մասնավորապես գրված է հետևյալը․ «Նոր ծնունդ «ՀԱՅ» ասոցիացիայում: Ծնվել է տղա՝ Դանիելը:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել 9 տարվա սպասումից հետո: Բժիշկ-ռեպրոդուկտոլոգ՝ Գայանե Առուստամյան («Աստղիկ» բժշկական կենտրոն): Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին և շնորհակալություն հայտնում նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրում»:

Рейтинг
( 4 оценки, среднее 4.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: