Սիլվա Հակոբյանը թեժացրել է Էրիկի և Սվետլանա Իշխանյանի՝ կրկին միասին լինելու լուրերը

Հանրահայտ երգիչ Էրիկը տարիներ առաջ սերտ մտերմություն էր անում Սվետլանա Իշխանյանի հետ։ Նրանք մշտապես միասին էին ներկայանում հանրային վայրերում և միջոցառումների ժամանակ։ Օրերից մի օր, սակայն, Էրիկն էլ, Սվետլանան էլ իրենց բոլոր միատեղ նկարները հեռացրեցին սոցհարթակներից։

Մինչ զույգին ճանաչողները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում երբեմնի սիրահարների միջև, Սվետլանան ամուսնացավ մեկ ուրիշի հետ՝ զարմացնելով շատերին։

Բայց Սվետլանայի ամուսնությունը երկար կյանք չունեցավ, որովհետև նա կարճ ժամանակ անց հեռացրեց իր սոցհարթակից նաև ամուսնու հետ լուսանկարները։ Այս փաստը ամուսինների բաժանության մասին հիմնավոր ենթադրությունների պատճառ դարձավ։

Սոնա Ռուբենյանի հարսանեկան արարողության բազմաթիվ կադրերից մեկում շատերը նկատեցին, որ Էրիկն ու Սվետլանան միասին են պարում։ Այս իրողությունը վերստին խոսակցությունների առիթ դարձավ։ Վերջերս այս խոսակցություններն իր հրապարակմամբ նորոգեց Սիլվա Հակոբյանը։

Սիլվան մի լուսանկար էր տեղադրել միջոցառումից, որտեղ երևում են Սվետլանան ու Էրիկը՝ միմյանց հետ նստած։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: