Հանրահայտ սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը ընկերների, մտերիմների և գործընկերների ընկերակցությամբ նշել է ծննդյան տարեդարձը։ Ինչպես միշտ, Դիանայի կողքին է նրա մայրը, սակայն երեխաներն այս անգամ հեռու են նրանից։
Դիանայի և նրա մտերիմ ընկերների հարթակներում կարելի է հանդիպել կադրեր, որոնցում երևում են հոբելյանական օրվա ուրախ պահերը։ Դիանային անսպասելի անակնկալ է մատուցել նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Կարեն Ասլանյանը։
Այս մասին տեղեկանում ենք Դիանայի հարթակից։ Նա տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Կարենն իր մեքենայի մեջ փոքրիկ հոբելյանական թխվածքի վրա մոմ դրել, վառել այն՝ առաջարկելով, որ Դիանան փչի մոմը՝ պահելով երազանք։
Դիանան այդ պահը նկարահանել է՝ ցույց տալով նաև, որ Կարենն իրեն հետո խմիչք է հյուրասիրում։ Դիանայի համար արտասովոր է այն, որ այդ ամենը տեղի է ունենում մեքենայի մեջ։ Դիանայի հագեցած տոնական օրվա ուրախ պահերի և Կարենի մատուցած անակնկալի մասին պատմող տեսանյութը՝ կից։