«16 տարեկանից դաջվածքներ եմ անում, բայց երազում եմ լավ դերասանուհի դառնալու մասին»․ ուշագրավ մանրամասներ «Լքված ամրոցի պահապանները» սերիալի դերասանուհի Լիլիա Վարդանյանի մասին

Վերջերս հեռուստաեթեր դուրս եկած «Լքված ամրոցի պահապանները» սերիալն արդեն հասցրել է հավանության արժանանալ՝ ձեռք բերելով իր հանդիսատեսին։ Սերիալում հանդես են գալիս ինչպես փորձառու և հանրահայտ արտիստներ, այնպես էլ սկսնակ դերասաններ։

Սերիալի գլխավոր դերերից մեկին կերպավորող Լիլիա Վարդանյանը ևս սկսնակներից է, ով չնայած ունի դերասանական որոշակի փորձառություն, սակայն դեռ փորձառու չի համարվում։

Լիլիա Վարդանյանը տասնինը տարեկան է։ Նա սովորել է Երևանի Տարածաշրջանային քոլեջում՝ դերասանական բաժնում, սակայն ուսմանը զուգահեռ դեռ տասնվեց տարեկանից դաջվածքներ է անում, քանի որ շատ է սիրում նկարել։

Լիլիան սիրում է իր գործը, բայցև երազում է փորձառու և պրոֆեսիոնալ դերասան դառնալու մասին։ Նա չի թաքցնում, որ նկարահանման հրապարակում տարատեսակ դժվարությունների է հանդիպում, սակայն դրանք տեղում հաղթահարվում են։

Դերասանուհին մեծացել է հայկական ավանդույթներով ապրող ընտանիքում, ծնողները նրան ամեն կերպ աջակցում են կայանալու ճանապարհին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: