Ուրախալի․ լույս աշխարհ է եկել անմահացած հերոսի եղբայրը․ մանրամասներ

Պայծառ ու լուսերես Լևոնը ծնունդով Գորիս քաղաքից էր։ Նա դպրոցից հետո սովորել է Գորիսի համալսարանում, որից հետո է դարձել է զինվոր՝ ծառայելով Արցախում։ Լևոնը արցախյան վերջին մարտերի ժամանակ եղել է Ջրականում։

Հոկտեմբերի երկուսը ճակատագրական է եղել Լևոնի և չորս ընկերների համար։ Նրանք խրամատում զոհվել են։ Լևոնը տան միակ տղա զավակն էր։

Լևոնի դեպքից ամիսներ անց նրա մայրը՝ Մարգարիտան իր մեջ ուժ է գտել և նոր բալիկ լույս աշխարհ բերելու որոշում է կայացրել։

Մարգարիտայի այդ որոշումը ողջունել և նրան աջակցել են բժիշկները, որոնց հսկողության և հոգատար վերաբերմունքի շնորհիվ էլ օրեր առաջ լույս աշխարհ է եկել Լևոնի եղբայրը։ Ծնողները երեխային որոշել են Ալեն անվանակոչել։

Փոքրիկ Ալենը լույս աշխարհ է եկել 3050 գրամ քաշով և 50 սմ հասակով։ Լևոնին ճանաչողներն առանց հիացմունքի և ափսոսանքի արցունքների չեն կարողանում խոսել լուսավոր տղայի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: